Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախությունը կորցնելու հոտ է առնում

Քաղաքականություն
404c9d0531e8c580699feefa5ef891db

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Մաքսային միություն մտնելուց Հայաստանի անկախության կորստի հոտ է առնում. «Եթե Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր անկախությունը, կարող է յուրաքանչյուր քաղաքացու մեկ այլ պետություն վճարի շատ շատ, քան գազի գինն է»։

Պատգամավորն առաջարկում է չխաբվել գազի գնի հնարավոր էժանացմամբ, վճարելու ենք ավելի թանկ։ Հայաստանը պետք է մերժի ռուսներին։ Նրանք արդեն Ադրբեջանին են զենք վաճառում, որի միակ թիրախը մենք ենք

«Ռուսաստանը երբեք հաշվի չի առնում Հայաստանի շահը»,-ասում է նա։

Խաչատուր Քոքոբելյանն ընտրում է Եվրոպան։ Գործընկեր Թեւան Պողոսյանը համոզված չէ, որ Ռուսաստանի համար տնտեսական առումով շահեկան է Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, բայց չարժե, որ մենք հրաժարվենք։

« Միայն եւ միայն հրաժարվելով միգուցե չնպաստենք մեր շահերի իրականացմանը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։

Այնուամենայնիվ, նա չի ուզում, որ տարածաշրջանում Հայաստանը լինի Ռուսաստանի ֆորպոստը։ Ինքը մեծ հույսեր է կապում նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության ասոցացման համաձայնագրի տակ իր ստորագրությունը դնելուն։ Նախատեսված է համաձայնագրի նախաստորագրումը։

« Ինչպես բարեկեցության, այնպես էլ քաղաքական ընտանիքին պատկանելու արժեհամակարգից, ես մեզ տեսնում եմ ավելի շատ Եվրոպայում»,-ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։

Հանրապետական Կորյուն Նահապետյանն առաջարկում է նայել հանգամանքներին, եւ պետք է մտնել Մաքսային միություն եւ պետք չէ մտնել, Հայաստանը դեռ ժամանակ ունի երկուսն էլ անելու համար.
«Մենք պետք է շարունակենք քննարկումները գնահատելու համար, թե այս կամ այն կառույցի անդամակցումը բխու՞մ է մեր պետության շահերից»։

Հանրապետականը չի ուզում Եվրամիությունը հակադրել Մաքսային միությանը, իսկ այն, որ Ռուսաստանը շտապեցնում է գազի գնի բարձրացման եւ Ադրբեջանին վաճառելիք 1 միլիարդ դոլարանոց զենքով, այդքան էլ էական չէ. «Ինչ վերաբերվում է զենքի վաճառքին, ապա չեմ կարծում, թե դա մեզ նեղելու նպատակ է հետապնդում»։։

Ի դեպ, պատգամավորը տեղյակ չէր, որ իր կուսակցության երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ վարչապետը եւ էներգետիկայի նախարարը կողմ են արտահայտվել Հայաստանի անդամակցությանը մաքսային միությանը։