Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաֆարովին էլ հիշեցին ԵԽԽՎ-ում

Քաղաքականություն
f57d461dac5b6e16c8febec6ca0bbb4a

Երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվեց Հունգարիայում անցկացված մոնիտորինգի արդյունքում ներկայացված զեկույցը: «Օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների ոլորտում լուրջ հետընթաց» վերտառությամբ բանաձևից հետո, որը շրջանառության մեջ դրվեց 2011-ի հունվարի 25-ին, առաջարկվեց մոնիտորինգ իրականացնել Հունգարիայում: Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում շվեդ պատվիրակ Քերսթին Լունդգրենը ներկայացրեց զեկույցը, որում ամրագրված արդյունքները լավատեսական չէին: Զեկույցն արժանացավ եվրոպացի պատվիրակների բուռն քննարկմանը: Այս համատեքստում հիշատակվեց նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն իրականացրած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնման փաստը:

Ֆրանսիացի պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուանն էլ իր ելույթում նշեց, թե երբեք չէին կարող պատկերացնել, որ Հունգարիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության առիթով այսպիսի մոնիթորինգի իրականացման անհրաժեշտություն կառաջանա։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով