Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը նամակ է գրել ԵԽԽՎ նախագահին

Քաղաքականություն
e026561780bd4f4c4d8360643bad0d9c

 ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, որում անդրադառնում է վաղը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպմանը:

Ըստ panorama.am-ի Դ.Հարությունյանն իր նամակում, մասնավորապես, բարձրաձայնում է այն հարցը, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները չեն կարող ընդգրկել հարցերի այն շրջանակը, որոնք քննարկվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Բացի այս, նամակագիրը նաև ԵԽԽՎ նախագահին է ներկայացնում մի շարք առաջնահերթ հարցեր, որոնք, ըստ հայաստանյան պատվիարկության, արժանի են քննարկման` կողմերից որևէ մեկի կողմից այլատյացության, անհանդուրժողականության և ռասիզմի ցանկացած դրսևորման նկատմամբ մշտադիտարկման իրականացման անհրաժեշտություն, դրանց կանխարգելման ուղղությամբ համատեղ քայլերի մշակում և իրականացում, քաղաքացիական հասարակության շփումների խթանում և այլն.

«Պատվիրակությունների միջև հարկ է ձևավորել փոխհարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտում»: Նամակը, նշենք, Ժան-Կլոդ Մինյոնին է հասցեագրվել ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման նախօրեին: