A
A
Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա
Հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրուցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Արտակ Բուդաղյանի վիճակը լավ է և չի բացառվում, որ այսօր նա հիվանդանոցից դուրս կգրվի:
Որպես վկա հարցաքննվել է նաև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը:
«ՓԱՍՏԻՆՖՈ»