Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղնուկյանը պատրաստ է ներողություն խնդրել, եթե...

Քաղաքականություն
bf14367e770dc698468dd2bad2e85616

Սիրունյանն ընդեմ Եղբնուկյանի գործով դատական նախնական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին:

Չնայած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը դեռ դատարանից ծանուցագիր չի ստացել։

Նրա դեմ հայց է ներկայացրել նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպանը` Ալեքսանդր Սիրունյանը:
Փաստաբանը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության եւ հրապարակային ներողության պահանջ է ներկայացրել;

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վիրավորվել է Կարո Եղնուկյանի մայիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ արված գնահատականներից՝ Վարդան Սեդրակյանի դեմ քրեական գործի վերաբերյալ։
Կարո Եղնուկյանը, սակայն չի հասկանում, թե ինչից է վիրավորվել փաստաբանը։ Այսօր նա մեկ անգամ եւս «Ա1+»-ին հայտնեց, որ եթե ինքը սխալ բան է արել եւ դա օրենքով համարվում է մեղադրանք, ապա պատրաստ է ներողություն խնդրել: