ԵՄ-ն պատրաստ է ԼՂ հարցում դեր ունենալ
Եվրամիության պաշտոնյանները Բրյուսելում գտնվող Իլհամ Ալիեւին հավատացրել են,որ Ադրբեջանը «ԵՄ-ի համար շատ կարեւոր գործընկեր է»։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ընդգծել է հատկապես համագործակցությունը էներգետիկ ոլորտում։
Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական էներգետիկ համագործակցության կարեւորության մասին՝ մասնավորապես Հարավային գազային միջանցքի հետ կապված,որի մասին համատեղ հռաչակագիր ստորագրվել է 2011թ-ին։
Նրանք նաեւ քննարկել են ԼՂ-ի հակամարտությունը։
«Մենք շատ լավ գիտենք, որ տարածաշրջանի երկրները որպեսզի օգտագործեն իրենց ներուժը լիարժեք, պետք է հարեւան երկրների հետ անվտանգ եւ խաղաղ հարաբերություններ ունենան։ Ուստի մենք կոչ ենք անում ԼՂ հակամարտության արդար կարգավորման՝ համաձայնեցված սկզբունքների համահունչ։ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Միսնկի խմբի միջնորդական ջանքերին եւ պատրաստ է ունենալ իր դերակատարումը երկարատեւ եւ խաղաղ կարգավորման հարցում»,-ասել է Բարոզոն։