Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ երիտասարդների գործով նոր նիստի օրը հայտնի չէ

Քաղաքականություն
a4e9ab59fe42ff4e221458c579542be7

Վճռաբեկ դատարանը ՀԱԿ անդամներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործը դեռեւս չի ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։

Նրա խոսքերով՝ Վճռաբեկի վճիռը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։ Այն կուղարկվի լրացուցիչ քննության, երբ ամբողջությամբ պատրաստ լինի։

Պարոն Բաբայանը տեղեկացրեց, որ այս պարագայում կոնկրետ ժամկետներ չեն դրվում, սակայն ամեն ինչ պետք է արվի ողջամիտ ժամկետներում։

Երիտասարդների պաշտպանները Վճռաբեկ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով արդարացնել ակտիվիստներին։

Սակայն մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

ՀԱԿ 4 ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս Գեւորգյանը առաջին եւ վերաքննիչ դատարանների կողմից դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման՝ 2011 թ օգոստոսի 9-ին Կարապի լճի շրջակայքում ոստիկանների հետ բախվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու համար։