Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Կարապետյանի դեմ դիմումը կարճեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
bb21c1dd278c19c4227fae008e8395e5

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր դռնբաց նիստում կարճեց ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ սկսված վարույթը: Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր քննում էր «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմումը,որով նա նա պահանջում էր քննել ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա վերաբերում է միջանձնային հարաբերություններին, կենցաղային վեճին, որը որեւէ առնչություն չունի պատգամավորի ոչ լիազորությունների, ոչ դիրքի հետ»,-ասաց ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմում էր ներկայացրել Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` քննելու Նաիրա Կարապետյանի ոչ վայելուչ, անհարգալից վարքը: Ըստ տիկին Թութունջյանի` պատգամավորը հեռախոսով իր հետ անհարգալից է խոսել ու նույնիսկ սպառնացել:

«Պատգամավորը իր պաշտոնի հեղինակությունը չի օգտագործել որեւէ իրավունք ստանալու հետ կապված, այլ արտահայտել է իր պահանջը մոր վիրավորելու հետ կապված»,- հայտնեց Դավիթ Հարությունյանը։

Էթիկայի հանձնաժողովի նիստին այսօր Նաիրա Կարապետյանը ներկա չէր, իսկ նիստը նրա ցանկությամբ է դռնբաց անցկացվել: Նիստին ներկա չէր նաեւ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ տիկին Սարգսյանն իր չմասնակցության վերաբերյալ ոչ միայն պաշտոնապես չի տեղեկացրել իրենց, այլ նույնիսկ բանավոր: