Ա. Մանուկյան. Ո՞վ կսղոցի իր ծառը (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն շատ կզարմանար, եթե Հատուկ Քննչական ծառայությունը քննության առներ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականության հարցը։ ՀՔԾ-ն մերժել է ՀԱԿ-ի հաղորդումը:
«Դա նույնն է, որ սղոցը տաս ձեռքը, ասես կտրի այն ճյուղը, որի վրա նստած ես, մաֆիա է , համակարգված, վերեւից կոորդինացվող եւ մաֆիայի մեջ մտնում են եւ դատարանը եւ դատախազությունը, եւ քաղաքապետարանը եւ կառավարությունը»,-ասաց նա։
Արամ Մանուկյանը նաեւ տեղեկացրեց , որ ՀԱԿ-ն իր դիմումում 10 մլն դոլարի չարաշահման փաստարկներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն. «Այս համակարգը արդեն հոտել է եւ կարող է այդ հոտելու արդյունքում այն սկսի քայքայվել, ինչը արդեն երեւում է։ Մինչեւ աշուն դրսեւորումներ կլինեն»։
ՀԱԿ-ն այսօր Գլխավոր դատախազությունից կրկին պահանջում էր արդարացնել
ՀԱԿ ակտիվիստներ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջանին եւ Սարգիս Գեւորգյանին եւ Տիգրան Առաքելյանին;
ՀԱԿ 4 ակտիվիստները մեղադրվում են 2011 թ. օգոստոսի 9-ին կարապի լճի շրջակայքում ոստիկանների հետ բախվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու համար; Առաջին եւ վերաքննիչ դատարանները երիտասարդներին անազատության են դատապարտել 2-6 տարով; Վճռաբեկ դատարանը մեկ ամիս առաջ մասնակի բեկանել է վերաքննիչի որոշումը եւ ուղարկել լրացուցիչ քննության: