Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վարչապետը՝ թալանվածի կարգավիճակո՞ւմ (տեսանյութ)

Քաղաքականություն
8b864a20d1699f7ea7a9ec4415897738

ՀՀԿ պատգամավորները շարունակում են հավատալ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերին, որ նա կապ չունի օֆշորային սկանդալի հետ: Նրանց կարծիքով` իրական մեղավորն արդեն նամակ է գրել:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հեղինակությունն օգտագործվել է կոմերցիոն նպատակներով: Կարծում է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը. «Սա նման է բրենդի գողացմանը, սա նման է առհասարակ ցանկացած գողության»։

Պատգամավորի համոզմամբ` գործարար Աշոտ Սուքիասյանը նամակով այսպիսով ընդունել է իր մեղքը, որ օգտագործել է վարչապետի ու արքեպիսկոպոսի անունները` օֆշորային գոտում ձեռնարկություն բացելու նպատակով: Իսկ վարչապետին պարոն Բադեյանը բարոյական մարդ է համարում.

«Բացառում եմ այդպիսի մութ, գաղտնի, անհասկանալի ինչ-որ կեղծ գործարքների ու առհասարակ գործունեության, հաստատվեց, որ դա այդպես չէ»,-ասում է նա։

Իսկ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Հովհաննես Սահակյանին, ընդհակառակը, հավատ չի ներշնչել գործարարի նամակը. «Անհեթեթություն է, ինչո՞ւ, որովհետեւ չես կարող անուններ գրել, եւ փորձել դրանով ապահովագրել քո բիզնեսը, քանի որ նույն վարչապետն ու Նավասարդ Կճոյանը եւ այլ տարբեր մարդիկ կարող են նմանատիպ ազգանուններ ունենալ, եթե պաշտոններ գրվեին, դա արդեն այլ խնդիր է:

Հովհաննես Սահակյանը եւս հավատում է վարչապետին, թեեւ անկեղծանում է.
Իսկ ահա ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը ոչ մեկի ու ոչնչի չի հավատում.
«քանի որ օֆշորային գոտիների բանկերը աշխատում են շատ գաղտնի ռեժիմով»։

Պարոն Պետրոսյանն ասում է, որ երբեւիցե չի ձգտել օֆշորային գոտում ունենալ ձեռնարկություն. «Դրա կարիքը չկա, քանի որ հիմա գիտեք, որ այդ նույն փողը կարող եք նաեւ ՀՀ-ում պահել: ՀՀ-ն, ինչ, վա՞տ ապահով երկիր է, եթե դու փող ունես` ավանդն ավելի բարձր է, քան օֆշորային գոտում»