Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչի՞ համար եք ուրախանում

Քաղաքականություն
9b16cf42072c58078c1a28957e91bee2

«Իշխող քաղաքական ուժը չի կարողանում բռնել այն մարդկանց, ովքեր թալանում են մեր քաղաքացիներին»,- վստահ է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա իշխանությունները միայն գլուխ են գովում, թե խոսում են իրենց թերությունների մասին:
Վարդան Բոստանջյանն էլ կարծում է, որ երկիր կառավարելը դժվար գործ է։

Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ընդդիմադիր կողմը չի վերցնում իր վրա ոչ մի պատասխանատվություն, իսկ վարչապետի հայտարարությունը, թե բոլորը պետք է պատասխան տան, Բոստանջյանը առաջընթաց համարեց, ինչին ի պատասխան Լարիսա Ալավերդյանն ասաց. «Տեսեք, դուք ուրախանում եք, բայց վարչապետը միայն ասել է, ոչ թե արել: Սա PR է»։

Լարիսա Ալավերդյան համոզված է , որ երկրում մեկ կուսակցության համակարգ է, որը չի կարող երկար գոյատևել: Ըստ նրա հակակշիռներ են պետք. «Ընդդիմության ձեռքին պետք է լծակներ տալ, որ կարողանան վերահսկել ամեն ինչ, որ հետո նաև պատասխանատվություն կրի»: