Ձերբակալություններ Թուրքիայում
Թուրքիայի ոստիկանությունը, իրականացնելով երկրում արդեն գրեթե երեք շաբաթ չդադարող բողոքի ցույցերի կապակցությամբ համակարգված գործողություններ, բազմաթիվ բնակավայրերում իրականացրել է բնակարանների և գրասենյակների խուզարկումներ, որոնց արդյունքում ձերբակալվել է մեկ տասնյակից ավելի մարդ:
Ըստ «Ամերիկայի ձայնի» Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հաստատել է, որ խուզարկությունների արդյունքում Ստամբուլում ձերբակալվել է 62, Անկարայում՝ 23, Էսքիսեհիր քաղաքում՝ 13 մարդ, ձերբակալություններ են իրականցվել նաև այլ քաղաքներում:
Ստամբուլի ոստիկանությունն ավելի վաղ ցրել է Թաքսիմ հրապարակում անցկացված լռության բողոքի ցույցը: Անկարայում ոստիկանության հատուկ ուժերն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել կառավարական մարմինների գտնվելու վայր Քիզիլայ շրջանում հավաքված հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար: