Գեներալի հեղինակած օրինագիծն անցավ (տեսանյութ)
Ազգային ժողովի արտահերթ նիստում 99 կողմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն էր գեներալ Մանվել Գրիգորյանը:
Կողմ քվեարկեցին ԱԺ բոլոր խմբակցությունները:
Քվեարկությունից առաջ ելույթ ունեցավ Մանվել Գրիգորյանը,ով մասնավորապես նշեց.«Եսիմ ինչ բարդություններ արեք չանենք: Ես ուզում եմ իջնեմ, հասնեմ իմ ընկերներին, իրավունք չունե՞մ: Ես ուզում եմ ոչ թե գեներալ-լեյտենանտ ըլնեմ, Հունան Ավետիսյանը չեմ կուրծքս բացեմ, ուզում եմ մեր տղերքից բարձր չըլնեմ: Էսօր, այո, շատ մեր ընկերներ, իրոք, վատ վիճակում հելնում են փողոց, գնում են և այլն, և այլն: Որոշ մարդիկ էլ պիտի քաղաքական տոն չտան դրանց: Էջմիածնում կանգնած տեսել եմ` ոնց է կինը երեխու ձեռը բռնած նստում` Հայաստանից գնում, կամ կարկուտը ոնց ա տալի, մեր ժողովրդին ջարդում կամ ավիրում: Բերում խառնում ենք իրար, այ ժողովուրդ ջան, ստեղ մի պարզ խնդիր կա, սիրելիներս, սաղ, ինչ կա այս երկրում` շարժվող և անշարժ, դա Հայաստանի հանրապետությանն ա: Խնդիրը այն չի, թե ով է նախագահ, ով վարչապետ: Փոխվելու են մի ամիս հետո: Ես էն անգամ հանձնաժողովում ասեցի` թշնամություն մի արեք, տղա-աղջիկ ունեք, էգուց իրար հետ եք պսակելու, բարեկամանաք»:
Ելույթը՝ տեսանյութում.