Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանի՞ ավտոմեքենա ունի քաղաքապետարանը

Քաղաքականություն
e6a7c1f09592fc20e89bd9a0d6ae1925

Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հրաժարվել էր քաղաքապետարանի տրամադրած ավտոմեքենայից:
«Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները և դրանց արժեքը (որքանո՞վ և ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես նաև՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման և վառելիքի համար:

Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար»: