Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլի հայտնի այգին հայկական է

Քաղաքականություն
a59c5e868cd0406731236be5481cbe22

Գեզի այգու վերակառուցման պատճառով առաջացած ներքին բախումները կարող են նաեւ օգտագործվել հայերի կողմից։Այս մասին yerkir.am-ին ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Ըստ նրա՝ Գեզի այգին հայկական գերզմանոցների տեղում` հայկական գերեզմանների վրա է կառուցվել: Այնտեղ ներկայումս կան բազմաթիվ հյուրանոցներ, առեւտրի եւ զվարճանքի բազմաթիվ կենտրոններ, նույնիսկ TRT հեռուստաընկերությանը շենքը, որն այսօր թուրքերը ցանկանում են ՄԱԿ-ին նվիրաբերել` ՄԱԿ-ի տարածաշրջանային կազմակերպություններն այնտեղ տեղակայելու համար, կրկին հայկական գերեզմանոցի վրա է կառուցված:

«Երբ մենք խոսում ենք 2015 թվականին ընդառաջ` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, խոսում ենք պահանջատիրության մասին, վերջինի դեպքում շատերն ասում են` հո Արեւմտյան Հայաստանը չե՞նք պահանջելու: Բայց պահանջատիրություն ասելով` հասկանում ենք նաեւ հայերից ապօրինաբար խլված նույն գերեզմանոցները, որոնք այսօր շատ էական, ես կասեի, ՀՀ պետբյուջեի կեսի չափ եկամուտ բերող տարածքներ են, որոնք պատկանում են հայերին»,- նշեց Արտակ Շաքարյանը: