Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խմբակցությունը հրաժարվում է մեքենայից

Քաղաքականություն
152a151515f204b8907bbaa4a19adc32

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Մարգարյան,

Հայտնում ենք Ձեզ, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ «Բարև Երևան» խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում:

Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար»:

«Բարև Երևան» խմբակցությանը տրամադրված ավտոմեքենայի և մյուս խմբակցություններին տրամադրված մեքենայի օրինակի լուսանկարները կցված են հաղորդագրությանը: