Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհանիսյանն աղաչում է

Քաղաքականություն
fd0b674c1a9ede0bfd0688a940aed227

Րաֆֆի Հովհանիսյանն այսօր բաց հանդիպմանը հայտարարեց, որ պատրաստ է յուրաքանչյուրի ցավը վերցնել իր վրա, բայց միեւնույն ժամանակ նշեց, որ դա լուծում չէ. «Լուծումը այն է, որ բոլորը հասկանան, որ այս առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող դեպքերը՝ կարկուտը, սպանությունները, գազի թանկացումը, իրականում, միմյանց հետ կապված են՝ դրանք հետեւանք են կեղծված ընտրությունների»։

«Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ վաղը մեկնելու է Սյունիքի մարզ ու ոչ թե այցելությունների, այլ գործ անելու համար։ Այնուհետեւ, մինչեւ ամսվա վերջ, Րաֆֆի Հովհանիսյանն ու իր համակիրները կմեկնեն նաեւ մյուս մարզեր։

Կրկին անդրադառնալով Սյունիքում կատարված սպանությանը Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Եթե պարոն Լիսկան/ Սուրեն Խաչատրյանը. ու ոչ միայն ինքը, չնստեն, ապա նոր սպանություններ են լինելու»։

Ելույթի վերջում Րաֆֆի Հովհանիսյանը կրկին դիմեց ժողովրդին. «Ես աղաչում եմ մեր հայրենակիցներին, ովքեր նստում են ավտոբուս ու գնում են Հայաստանից։ Մի՛ գնացեք։ Մենք միասին մի լուծում կգտնենք»։