«Այսօր քաղաքական իշխանությունն աքսորում է մեզ» (տեսանյութ)
Ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանն այսօր Ազատության հրապարակում մհիշելով ԽՍՀՄ տարիներին բռնադատվածներին, զուգահեռներ անցկացրեց այսօրվա հետ և նշեց.« Այսօրվա քաղաքական իշխանությունն աքսորում է մեզ։ Շատ կուզենամ, որ մենք հիշենք, որ մենք մեր երկրից աքսորվում ենք, աքսորվում ենք տարբեր ձևերով»։
Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուքասզյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի սահմաններից դուրս՝ սատարելու համար շարժմանը։
Աշխարհի մի շարք երկրներում ստեղծվել են «Վերածնունդ Հայաստան» շարժման բաժանմունքներ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Պրահայում, Ռուսաստանում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում։ «Վերածնունդ Հայաստան» շարժումը սատարում է Նախախորհրդարանին։
«Այս աշխատանքը թվում է թե սկզիբ է, սակայն շատ խոստումնալից սկիզբ է։ Գիտակցությունը, որ հայության հարցերը լուծվելու են Երևանում, ստիպում է, որ սփյուռքում արթանանա հայ ոգին, որը գիտակցում է, որ Հայաստանում իշխանափոխությամբ կարելի է նոր որակի պետություն ստեղծել»,-իր ելույթում նշեց Գարեգին Չուքասզյանը։
Ելույթ ունեցավ նաև Սյուզի Պետրոսյանը, ով վերջերս է հայրենիք վերադարձել Լոս-Անջելեսից։
«Հայկական Վերածնունդ» շարժման անդամ եմ, ուղղակի քաղաքացիական շարժում է։ Չնայած, որ ԱՄՆ-ում ենք ապրում, սակայն մեր ուշքն ու միտքը Հայաստանն է»,-ասաց Սյուզի Մելիքյանը՝ հավելելով, որ շարժումը սատարում է Նախախորհրդարանին, քանի որ գտնում են, որ Նախախորհրդարանը կարող է ժողովրդի կազմակերպման միջոցով Հայաստանն ազատագրել։
Սյուզին ներողություն խնդրեց կարճ ելույթի համար, նշելով, որ քիչ առաջ են վերադարձել Թեղուտից և այնտեղ տեսածից հետո, ավելի ուժգին են պայքարելու։
http://youtu.be/KCqJYorloKg