Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում էլ են Իրանի նախագահ ընտրում (տեսանյութ)

Քաղաքականություն
6ef9043a5fa27d8160127e9125e753cf

Հայաստանում ապրող իրանցիները և իրանահայերը այսօր նախագահ են ընտրում:Իրանի Իսլամական Հանրապետություն նախագահի ընտրություններին նրանք մասնակցում են իրենց երկրի հայաստանյան դեսպանատանն այսօր բացված ընտրական տեղամասում:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Ջաֆար Զամանին դժվարացավ ասել, թե այսօր մինչև օրվա ավարտը քանի հայաստանաբանակ Իրանի քաղաքացի կմասնակացի ընտրությանը: Նրանք նաեւ ընտրողների ցուցակ չունեն;

«Նրանք, ովքեր իրանական անձնագիր ունեն, բայց ապրում են Հայաստանում, կարող են մասնակցել ընտրություններին»,-նշեց նա:


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աթոռի համար այսօր պայքարում են 6 թեկնածուներ :

«Իրանում ,եթե մի ընտրատեղամասում խախտում է հայտնաբերվում ու դա ապացուցվում է, ապա ամբողջ ընտրատեղամասի քվենենրը անվավեր են համարվում:Այս պայմաններում ես դժվարանում եմ կախատեսումներ անել,բայց լավ կլինի եթե 1 փուլով ավարտվի»,-նկատեց Ջաֆար Զամանին։

Ի դեպ, Իրանի ժողովուրդը նախագահ է ընտրում արդեն 11-րդ անգամ: Առաջին անգամ նախագահի ընտրություններ Իրանն անցկացրել է 1980թվականին:

Նախագահի թեկնածուններն Իրանում առաջադրվում են քաղաքացիական նախաձեռնությունների, խմբերի ,կազմակերպություններ, բայց ոչ կուսակցությունների կողմից:Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի առաջադրվել, քանի որ ըստ երկրի Սահմանադրության 2-ից ավելի անգամ առաջադրվելն արգելվում է:

Նախընտրական պայքարի ընթացքում առաջատար դիրքեր է զբաղեցնում միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանագնաց Սայեդ Ջալիլին: Վերջին օրերին ամրապնդվել են նաև միջուկային նախկին բանագնաց և ընտրապայքարում որպես չափավոր թեկնածու մասնակցող Հասան Ռովհանիի դիրքերը: