Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնահարձակման շոու իշխանության կողմի՞ց (տեսանյութ)

Քաղաքականություն
0232724901a2aba34ba7ad565bf31fe2

Վերահսկիչ պալատի երեկվա զեկույցին Ազգային ժողովի նախագահի ընդդիմադիր արձագանքը Դաշնակցության կարծիքով ընդդամենը իշխանության ինքնախոստովանությունն է կատարված հանցագործությունների մասին։

«Էդ ապաշխարությու՞նը բա ով պետք է անի»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Առանց ապաշխարության խոստովանությունն, ըստ Արմեն Ռուստամյանի, ցինիզմ է։ Մյուս կողմից դաշնակցական պատգամավորն զգում է, որ ընդդիմադիր երեւալով հանրապետականն ուզում է սեփականացնել ամբողջ քաղաքական դաշտը։ «Ժառանգության» կարծիքով ինչ-որ բան այն չէ, եթե իշխանությունն ինքն է սկսել հարձակվել իր վրա

«Չեմ բացառում, որ որոշակիորեն իշխանության ներսում որոշակի ինտրիգներ կամ խաղեր են կատարվում»,- ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը։

Գալուստ Սահակյանի կարծիքով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը Հովիկ Աբրահամյանի կոշտ արձագանքը զրոյական դեր ունեցող ընդդիմության պարագայում լիովին հասկանալի է. «Էդ ամեն ինչը ընդդիմությունն ինքը պիտի ներկայացներ, պիտի ականջալուր դարձներ, դա մենք ենք անում եւ շատ ճիշտ ենք անում»։

Ընդամենը 2 տարի ընդդիմության դաշտում աշխատած «Օրինաց երկիրը» չի կարոտում այդ տարիները, թեպետ Վերահսկիչ Պալատի զեկույցում իրենք էլ են տեսնում զանգվածային ալան թալան, բայց դրանցից ոչ մեկը չի վերաբերվում ՕԵԿ-ի տնօրինության տակ գտնվող նախարարություններին

ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը բացատրում է. « Ընդեղ կա ջրագծերի հետ կապված տարբեր մարզերում, ընդեղ կա կրթության ոլորտի շինարարության, առողջապահության, դատական համակարգում տարբեր շենքերի ծրագրեր իրականացնելիս»։։

ՕԵԿ-ը մտածում է նոր օրինագիծ ներկայացնելու մասին, ըստ որի Վերահսկիչ պալատի նախագահի արձանագրած խախտումները Ազգային Ժողովում ներկայացնելը քիչ է, պետք է դատախազությունը դրանցով զբաղվի զուգահեռ։ Մինչ այդ Իշխան Զաքարյանը թող ձեռնաշղթաներով ներկայացնի իր զեկույցը

«Ես առաջարկել եմ ձեռնաշղթա բերի, որ մենք պատասխանատվության ենթարկենք այն մարդկանց ովքեր այդ խախտումները կատարել են»,-ասում է նա։

Կոնգրեսական Արամ Մանուկյանի կարծիքով Վերահսկիչ պալատի զեկույցում միայն Տիգրան Սարգսյանի կառավարության վրա մեղքեր բարդելը ճիշտ չէ. «Ես չեմ կարող Տիգրան Սարգսյանի մեղքերին չգումարել Սերժ Սարգսյանի մեղքերը»։

Ըստ Արամ Մանուկյանի, բոլոր չարաշահումներն էլ իրականում համաձայնեցված են եղել Սերժ Սարգսյանի հետ, իսկ Վերահսկիչ Պալատի բացահայտումներն ընդդիմադիր պատգամավորը համարում է շոու։