Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաս հարց վարչապետին

Քաղաքականություն
7a36e50bc6ccb2428655a26170b3ced0

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքով տաս հարց է ուղղել վարչապետին։

1. Հարգելի վարչապետ, որն է Ձեր վարչպետության տարիների ամենահաջողված ծրագիրը, ինչով է այն հաջողված, ինչ ցուցանիշներ ունե՞ք /միայն թե հղում չանեք ոլորտային նախարարությունների տարեկան հաշվետվություններին/,

2. Հարգելի վարչապետ, ո՞րն է Ձեր վարչապետության տարիների ձախողված ծրագիրը, ինչով է ձախողված համարվում, Ձեր կարծիքով ինչու է ձախողվել /եթե ծրագրերը ձախողվել են ֆորս-մաժորային իրավիճակներում, օրինակ` համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի, կամ բնական աղետի պատճառով` դրան չանդրադառնալ, ընտրել այնպիսի ծրագիր, որի ձախողումը կամ սխալ հաշվարկի հետևանք է եղել, կամ` սխալ իրականացման։

3. Հարգելի վարչապետ, բանկերից տրվող բիզնես վարկերը որքան տոկոսի դեպքում են համարվում արդյունավետ /ոչ թե բանկերի, այլ վարկառուի համար/ ա/ տեսականորեն, բ/ միջազգային պրակտիկայում, գ/ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ, դ/ մանր գյուղատնտեսական ծրագրերի դեպքում` մասնավորապես,

4. Հարգելի վարչապետ, արվել է արդյոք գյուղատնտեսական բիզնես վարկերի արդյունավետության որևէ մոնիտորինգ: Եթե այո` ինչպիսի՞ք են արդյունքները, եթե ոչ` ինչի հիման վրա են շարունակվում ծրագրերի կառուցումը,

5. Հարգելի վարչապետ, ունեք արդյոք որևէ տվյալ, որևէ ստուգում այն մասին, թե մանր բիզնես ծրագրերին տրվող վարկերի որ մասն է իսկապես իրացվել բիզնեսի վրա /ոչ թե որպես խոպան գնալու ճնապարհածախս, հարսանիքի ծախս, բուժման ծախս, այլ ծախս/,

6. Հարգելի վարչապետ, ինչի ցուցանիշ է ՀՆԱ-ն, որ դեպքերում է ՀՆԱ-ն ազդում հասարակության ընդհանուր սոցիալ-տնտեսական դրությանը դրականորեն, այսինքն` ա/ բարձրացնում է հասարակության տնտեսական նախաձեռնողականությունը, բ/ բարելավում է սոցիալական հնարավորություններն ու վիճակը ա/ տեսականորեն, բ/ միջազգային պրակտիկայում, գ/ Հայաստանի Հանրապետությունում, և բացասական, այսինքն`ՀՆԱ-ն հանդիսանում է հիմնականում հասարակության քանակապես փոքրաթիվ մասի տնտեսության ցուցանիշ և ցուցադրում է այդ մասի տնտեսական զարգացման աճը կամ նվազումը

7. Հարգելի վարչապետ, ինչ կարգի երկրներում է ՀՆԱ-ն ազդում Ջինի գործակցի վրա ա/նվազեցնելով ամպլիտուդը, բ/ մեծացնելով ամպլիտուդը: Կարելի՞ է արդյոք կառավարության ծրագրերով փորձել ազդել Ջինի գործակցի ամպլիտուդին` ոչ միայն սոցիալական նպաստներով ու թոշակներով, այլև տնտեսական արդյունավետության վեկտորների տեղաշարժերով,

8. Հարգելի վարչապետ, ՀՀ նախագահը հայտարարել է, որ իր երազած Հայաստանը սոցիալական համաձայնության երկիրն է: Ինչ է սոցիալական համաձայնությունը ա/ տեսականորեն, բ/ միջազգային պրակտիկայում, գ/ Հայաստանի Հանրապետությունում, դ/ՀՀ նախագահի պատկերացմամբ,

9. Հարգելի վարչապետ, ՀՀ պետական բյուջեյից ֆինանսավորվող մասնավոր տնտեսվարողների որ ծրագրերն են համարվել առավել արդյունավետ, ինչ չափանիշով, և եթե հնարավոր է` տրամադրել մոնիտորինգի արդյունքները: Մասնավորապես մեծ հարց է Գլենդել Հիլզի շինարարական աշխատանքներին տրամդրված գումարների ծախսման և իրականացված աշխատանքների որակի ու քանակի խնդիրը: Ունեք արդյոք մոնիտորինգ ա/ կառուցված շենքերի որակի /կառուցման վայրի ընտրության, ճարտարապետական նախագծման, շինանյութի ճիշտ և արդյունավետ օգտագործման/, բ/ շինարարության ժամանակ օգտագործված բանվորական աշխատուժի /բանվորների աշխատանքի տևականության, ստացած աշխատավարձի,

10. Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը` պաշտոնատար անձիք իրավունք ունեն "օֆշորային" պահուստների? Կարող ենք ենթադրել, որ պաշտոնատար անձանց կողմից "օֆշորն" ընտրվում է իրենց կողմից ղեկավարվող երկրի բանկային և տնտեսական համակարգերին չվստահելու, կամ իրենց երկրի բնակչությունից թաքնվելու, կամ իրենց երկրի իրավական համակարգերից թաքնվելու նպատակով?

Մոնիտորինգի մասով բավարար է Ձեր վստահությունը վայելող և ՀՀ ծրագրերը մոնիտորինգ անող խմբի պատասխանները: Որտե՞ղ կարելի է դրանց ծանոթանալ։