Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը
«Ես չգիտեմ, թե ինչին կամ ում եք Դուք պատասխանում հունիսի 3-ի նամակում», - այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսին ուղղված նամակում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, պարոն Հովհաննիսյանը նշել է. «Հաշվի առնելով վերջերս Ձեր դրսեւորած հրապարակային վարքը եւ իմ նախորդ նամակագրությանը արձագանքելու հարցում դժկամությունը` կարող եմ հայտնել ի գիտություն, որ ես անշուշտ ԵԺԿ-ի արժեքների եւ արժանիքների պաշտոնական մեկնաբանություն պահանջող հետագա հարցում չեմ արել Ձեզ: Դրանք արդեն իսկ խախտվել են, եւ խախտվել են Ձեր աչքի առաջ»:
Հիշեցնենք, որ Վիլֆրիդ Մարտենսը հայտնել էր, որ կուսակցության` հունիսի 20-ին կայանալիք ընդլայնված գագաթնաժողովին «Ժառանգությունը» չի հրավիրվելու, հրավիրվելու են միայն ԵԺԿ-ին անդամակցող այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք տվյալ պետության կամ կառավարության ղեկավար են: