Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

22 ընտանիք՝ թեկնածու

Հասարակություն
95a4c3d1f32b997334d3336022e3cbf9

Լավագույն մարզական ընտանիք մրցույթի համայնքային փուլին մասնակցելու համար Ալավերդում հայտագրվել է 22 ընտանիք տարիքային չորս ենթախմբերում: Այս տարի ավելացել է եւս մեկ տարիքային խումբ:

Մրցաշարն անց է կացվում 6 մարզաձեւերից:

Մրցաշարի անցկացման նպատակն է սպորտի մասսայականացումը, առողջ ապրելակերպի պրոպագանդումը: Սիլվա Դավթյանն ասում է, որ այս տարի ընտանիքներն ավելի պատրաստված են: Վերջին մեկ ամսում քաղաքի մարզական ընտանիքները գրեթե յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում մարզումներ են անցկացրել հաջող նեկայանալու համար:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ փորձում է չսխալվել, արագ վազել, գնդակն ավելի հեռու նետել ու ամենագլխավորը՝ հիշել, որ իրենից է կախված մյուսի հաջող ելոույթը: Փառատոնի համայնքային փուլն անցնում էր չափազանց լարված պայքարում:

Ռամազյանների ընտանիքը լավագույն մարզական ընտանիքի մրցույթին մասնակցել է դեռեւս 2002 թվականին, այն ժամանակ, երբ փառատոնին ալավերդցի ընտանիքներ չէին մասնակցում: Հաջողություններ ունեցել են, հասել են մինչեւ հանրապետական փուլ:

Փառատոնի քաղաքային փուլի ամենափոքր մասնակիցը հնգամյա Մանեն Է, ով, չնայած փաքր տարիքին, փորձում է ակտիվ լինել ու օգնել ծնողներին:

Մրցավարական հանձնաժողովի անդամ Գեւորգ Չերքեզյանը նշում է, որ փառատոնի կանոնադրական որոշ կետեր վիճահարույց հարցեր են առաջացնում:

«Անկյուն3» ՀԸ