Վտանգված հուշարձանների յոթնյակը
Այսօր Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 50-ամյակին նվիրված հոբելյանական կոնգրեսի նախօրեին հրավիրված մամուլի կոնֆերանսի ժամանակ Եվրոպա Նոստրան հրապարակել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը:
Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում է նաև Մարդինի (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գևորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից: «Շուրջ 15 դար Սբ Գևորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգևոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. և օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչև 1915թ., մինչև հայերի կողմից քաղաքը լքելը», - ասված է Եվրոպա Նոստրայի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝