Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիա»-ն օդի փողը չի մուծել

Քաղաքականություն
a2c79660857b2f33e118a3618b921b1b

«Օրինաց երկիր» խմբակցությունը Կառավարությանը երեք հարց է ուղղել՝ «Արմավիա» ընկերության վերաբերյալ: Ինչպես այսօր ԱԺ-ում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ իրենց հարցապնդման հիմքում ընկած է ընկերության վերաբերյալ:

Ինչպես այսօր ԱԺ-ում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ իրենց հարցապնդման հիմքում ընկած է 2009թ. գանձվող 10 հազար դրամ օդի գումարը, որը ներառված է տոմսի ինքնարժեքի մեջ. «Մեզ հետաքրքրում է՝ ինչ չափի են եղել այդ գումարները ու արդյոք դրանք մուտքագրվել են բյուջե, ինչ նպատակներով են ծախսվել»:

Նա հայտարարեց, որ իրենց գրավոր հարցմանն ի պատասխան Կառավարությունը պատասխանել է, որ բոլոր ավիաընկերություններից 2009-2013թթ. 24 մլրդ 336 մլն դրամ գումար է մուտքագրվել բյուջե: Իսկ «Արմավիա»-ն օդի գումարից այս ընթացքում մարդկանցից գանձել է 9 մլրդ 565 մլն դրամ, սակայն մինչ օրս պետությանը չի մուծել 5 մլրդ 400 մլն դրամը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ հիմա պետությունը հայցով դիմել է դատարան՝ գումարը եւ համապատասխան տույժ-տուգանքները ընկերությունից գանձելու համար: