Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարար. Պետությունը միաժամանակ չի կարող

Քաղաքականություն
2ba486ecef710732f822a415e512bded

Հուշարձանների պահպանության հարցն առաջին հերթին ընկած է հենց սեփականատիրոջ վրա։ Անդրադառնալով Հանրապետության 32 հասցեում գտնվող Պատմամշակութային հուշարձանի պահպանությանը նշեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նրա խոսքերով՝ այսօր կան բազմաթիվ հուշարձաններ, որոնք գտնվում են խիստ վթարային վիճակում եւ դրանց սեփականատերերին խորհուրդ տվեց. «Ոչ թե բողոքեն, այլ ամեն մեկը իր չափով գոնե 10 հազար դրամի ներդրում բերի, բոլորը այդ շենքերում նստած են, աշխատում են, օֆիսային տարածքներ ունեն, տարբեր կազմակերպություններ, բայց երբ խոսքը գնում է շենքի վիճակի մասին, բոլորը շրջվում են դեպի պետությանը, պետությունը այսօր չի կարող միաժամանակ 24.000 հուշարձան վերանորոգել, վերականգնել կամ նորմալ վիճակում պահելու հնարավորություն չունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մշակույթի նախարարը։

Նրա խոսքերով՝ երբ պատմամշակութային շենքի վրա փակցված է ցուցանակ, թե այն պահպանվում է պետության կողմից, մարդիկ շփոթում են իմաստը. «Դա նշանակում է, որ պետությունը պետք է հետեւի պահպանմանը»։

Շենքը կառուցվել է մոտ 2 դար առաջ։ Այն եղել է Պարսկաստանի դեսպանատուն, այնուհետեւ Հայ Օգնության ֆոնդի նիստերը շենքում անցկացրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Շենքում իրենց գործունեությունն են իրականացրել նաեւ հայտնի մշակույթի այլ գործիչներ։