Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Գրիգորյան. «Էնքան եմ անում, որ...» (տեսանյութ)

Քաղաքականություն
a79bf96dc88a4f4e87335c2ecaba3fda

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ծանոթ է ազատամարտիկների խնդիրներին, որոնք վերջին շաբաթների ընթացքում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով սոցիալական փաթեթի բարելավում, թոշակների բարձրացում, տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն, կոմունալ վճարների 50 տոկոս զեղչ:

«100 հազար անգամ լուծում եմ, ամոթ է, որ դու լրագրող եք ու չեք իմանում։ Նախագիծ կա, անում ենք, ինչ հնարավոր է անել։ Մենակ 35 հազար երկրապահ կա, որի հարցերը լուծվում ա, ես ինչ կարողանում եմ էս երկրի մեջ, էնքան եմ անում, որ ոչ մի հեր իրա երեխու համար չի կարողանում անի»,-այսօր Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ ասաց Մանվել Գրիգորյանը։