Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պառկելու համար Գասպարիին կդատե՞ն

Քաղաքականություն
57e8663af1da1ef55e6db9dcc18f28c9

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկանությունը հերթական վարույթն է սկսել;

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Վարդգես Գասպարին, նրա նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել այս տարվա ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում պառկելու եւ դրանով ցուցարարներին ցրելու ոստիկանության աշխատանքը խոչընդոտելու համար։

Նախագահի ընտրությունների արդյունքները չընդունող մի խումբ քաղաքացիներ, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը ցանկանում էին քայլել Բաղրամյան պողոտայով, սակայն ոստիկանությունը թույլ չէր տալիս։ Բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժիններ։

Վարդգես Գասպարին նշեց, որ երբ իրեն բերման են ենթարկել բաժին, նա մարմնական վնասվածք է ստացել՝ վնասվել է ոտքը, սակայն դատաբժշկի ուղեգիր իրեն չեն տվել։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում, նրա խոսքերով, նույնիսկ բերման ենթարկելու արձանագրություն չի կազմվել։