A
A
Ո՞վ է լավագույնը՝ ըստ Զախարյանի
Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը չի ժխտում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին քսան տարվա լավագույն քաղաքապետն է։ Այսօր Երևանի քաղաքապետարանում, Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը։
«Եթե կա այդպիսի կարծիք, որ Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է վերջին քսան տարում, հավանաբար այդպես է»,-նշեց Երվանդ Զախարյանը։
Լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներն են այդպես կարծում, պարոն Զախարյանն ասաց.«Հանրապետականները երբեք չեն սխալվում, եթե հանրապետականների գնահատականն է դա, ուրեմն այդպես է»։