Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյան. Կարծես ներդրողները հերթ են կանգնել (տեսանյութ)

Քաղաքականություն
4670904afeaf13dbed50afd486a78fe4

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր արտահերթ ելույթում զարմանք հայտնեց պատգամավորների հակազդեցությանը «Դիլիջանի միջազգային դպրոց»-ին։

«Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ում ներդումներ կատարելու համար կազմակերպությունները հերթ են կանգնել: Եթե կառավարությունն ասում է՝ սա արդյունավետ նախագիծ է, ապա մենք պարտավոր են այն քննարկել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ 650 մլն դոլար ներդրում կատարող կազմակերպության առաջարկը արդյունավետ է. «Պատգամավորները ճիշտ են ասում՝ պետք է լինի ծրագիր՝ ով է վերահսկելու շինանյութ ներկրելու ծավալները: Որ այստեղ կան խնդիրներ ու հարցադրումներ, ես համամիտ եմ. մարդիկ մեզ չեն վստահում, ասում են հարկային արտոնություն տվեք, որ վստահ լինենք ներդրում կատարելուց առաջ: Ես համաձայն եմ՝ կան թերություններ, սակայն կոռեկտ չեմ համարում այն, որ պատգամավորները նման քննադատություն են անում: ՀՀ-ն համարվում է ռիսկային գոտի, ներդրումները պակասում են, մենք ենք կառավարությանն ասում ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծեք»:

Նա վկայակոչեց Վրաստանի օրինակը, որտեղ, ըստ նրա, իշխանությունները գրեթե ձրի կամ չնչին գումարներով հողհատկացում են անում հենց մայրաքաղաքի կենտրոնում՝ ներդորումներ անելու համար, իսկ մենք սվիններով ենք ընդունում. « Չէ որ մենք կարող ենք այս դպրոցի հիմնադրումով նաեւ սոցիալական խնդիրներ լուծել գոնե աշխատատեղ կունենանք, համայնքների բյուջեն գումար մտցնել: Եթե Աստծո կամոք շատ ներդրող ունենանք, կնստենք, կմտածենք, կընտրենք: Մենք պետք է նման հարկային արտոնություններ տրամադրենք ներդրողներին»:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց «Դիլիջան միջազգային դպրոցի» բոլոր դրական առանձնահատկությունները: Նա նշեց, որ դպրոցի 13-16 տարեկան սաները կստանան նաեւ նախահամալսարանական սերտիֆիկատ, նրանց 37 տոկոսը կկազմեն սփյուռքահայ երեխաներ, իսկ հայ դպրոցականների 76 տոկոսը կսովորեն անվճար, ինչպես նաեւ՝ օժտված, տաղանդավոր երեխաները սոցիալական պայմաններից ելնելով դուրս չեն մնա դպրոցից:
Ըստ նրա՝ տարեկան գործառնական ծախսերը կկազմեն 20 մլն դոլար, որից 17 մլն դոլարը կներդրվի Դիլիջանի զարգացմանը: Արդեն կան դպրոցի հենապատերը, ջրահեռացման աշխատանքներն արվել են:
Ի դեպ, դոնորների միջազգային խմբի, հիմնադիրների կազմում են Ռուբեն Վարդանյանը եւ նրա կինը, Սուլեյման Քերմիովը, Անատոլի Չուբայս եւ այլն. «ԱՊՀ տարածքում սա նորություն է լինելու ու աշխարհաքաղաքական քարտեզում նոր է դեր է ստանձնելու:

Դիլիջանում կփոփոխվի սոցիալտնտեսական պատկերը, ենթակառուցվածքները, ինչպես նաեւ՝ կաճի զբոսաշրջությունը: Դպրոցի հիմնադրումը պետք չէ կապել արտագաղթի հետ, սխալ է, քանի որ այստեղ սովորած աշակերտը կինքնաիրացվի մեր երկրում՝ վերադառնալով արտերկրում սովորելուց: Ի դեպ, դպրոցը վերջնականապես կկայանա 2023թ.-ին»: