Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիից արտագաղթո՞ւմ են Ստամբուլ (տեսանյութ)

Հասարակություն
da9e841ea13f1d8cb47ffd77d4dcd16a

Շաբաթվա մեջ մեկ օր մի քանի ավտոբուս շարժվում է Գյումրիից. շարժվում են Թուրքիա՝ Ստամբուլ: Սովորաբար Գյումրի - Ստամբուլ ուղղությամբ ավտոբուսները շարժվում են շաբաթ օրերը: Նրանց կանգառներից մեկը Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակն է, որտեղ ավտոբուսները կանգնում են մի քանի րոպե, լրացնում ուղևորների քանակը և հեռանում:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ուր են գնում, ավտոբուսի դիմաց հավաքված կանանցից մեկը պատասխանեց շատ կարճ՝ «Ստամբուլ՝ բիզնեսի» ու մեջքով շրջվեց: Մեր այն հարցին, թե ընտանիքներով հեռացողներ կա՞ն, հավաքված կանանցից մեկը դարձյալ կտրուկ պատասխանեց՝ «Լիքը, մի մասը հանգստի է գնում, մի մասն՝ ապրելու»: