Նախարարն ու դեսպանը այցելել են արգելոց (տեսանյութ)
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այցելել են «Խոսրով անտառ» պետական արգելոց՝ Հայաստանում բնապահպանի օրվան նվիրված հանդիսությունների շրջանակներում ։ Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը ՝
Նրանք շրջայց են կատարել «Խոսրովի պետական արգելոց»-ի թանգարանում, ծանոթացել արգելոցի կենսաբազմազանությանը, արգելոցի պահպանության ուղղված միջոցառումներին:
«Ես շրջել եմ Խոսրովի անտառի բնության թանգարանով եւ հիացած եմ այն ցուցանմուշներով, որոնք ներկայացվեցին: Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է խոսել բնության պահպանությանը հատկացված ուշադրությանը»,- նշել է Անրի Ռենոն:
«Մեզանից յուրաքանչյուրը շահագրգռվածություն ունի բնության պահպանության հարցում: Այն բոլորիս խնդիրն է, ու դրա համար բոլորս ապրում ենք ու ստեղծագործում: Սա միայն մեր խնդիրը չէ, այն մոլորակի բոլոր ազգերի ու պետությունների խնդիրն է, քանի որ առկա հիմնահարցերը ոչ միայն մեզ են հուզում, այլ նաեւ շատ երկրների: Ես կոչ եմ անում կրկնապատկել այս ոլորտում մեր ջանքերը խնդիրների լուծման հարցում»,- նշել է Արամ Հարությունյանը:
Տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր Վեդի քաղաքի Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական ցուցահանդեսը, որին մասնակցում էին առաջինից հինգերերոդ դասարանների աշակերտները: Դպրոցի սաները հայրենի բնության մասին իրենց պատկերացումներն են հանձնել վրձնին:
Վեդի քաղաքի մշակույթի տան սաների երգի-պարի համույթների մրցույթին հաջորդել է «Խոսրովի անտառ» արգելոցի վարչական շենքի տարածքի մաքրման եւ հարդարման աշխատանքները: Լավագույն աշխատանքներն ու կատարողները պարգեւատրվել են արգելոցի տնօրինության պատվոգրերով:
Բնապահպանի օրվա կապակցությամբ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շնորհակալագրեր է հանձնել Խոսրովի պետական արգելոցի մի շարք աշխատակիցների: