Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի ստորագրում

Քաղաքականություն
a7bc2cdf66e75d259f4e943f562c8c99

Սերժ Սարգսյանը 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչ այս տարվա հունիսի 3-ը չի ստորագրել ու հաստատել որեւէ օրենք կամ համաձայնագիր: Իսկ հունիսի 3-ին ստորագրված հրամանները նախագահի կայքէջում տեղադրվել են հունիսի 5-ին:

Փետրվարի 4-ից մինչ օրս 5-րդ գումարման ԱԺ-ն անցկացրել է 6 քառօրյա, ամբողջությամբ ընդունել մոտ 80 օրենսդրական նախաձեռնություն եւ համաձայնագիր, որոնցից 46-ը Կառավարության, 24-ը` Սերժ Սարգսյանի ներկայացրած:


Հունիսի 3-ին Սերժ Սարգսյանը այս օրենսդրական նախաձեռնությունից եւ համաձայնագրից հասցրել է ստորագրել 7 օրենք` «Արդարադատության ակադեմիայի մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ծառայության մասին», «Զինապատության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Դատախազության մասին», «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Ի դեպ, 2012թ. դեկտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր 25 օրենսդրական նախաձեռնություն եւ համաձայնագիր, այդ թվում` «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ այլ օրեքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը: