Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական էլիտան սայթաքել է»

Քաղաքականություն
9b16cf42072c58078c1a28957e91bee2

Մեր քաղաքական միտքը հայտնվել է անճար վիճակում, եւ դա հիմնականում վերաբերում է արտաքին քաղաքականությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքը վերաբերում է Ադրբեջանի քաղաքականությանը՝ ուղղված ԼՂՀ հակամարտության կարգավորմանը:

Ըստ նրա՝ տխրահռչակ Մադրիդյան սկզբունքներով ամրագրված է, որ հայկական զորքերը պետք է դուրս գան ազատագրվագրված տարածքներից:

«Մեր պասիվ, նահանջողական, իներցիոն մոտեցումներով ձախողում է արտաքին քաղաքականությունը, մինչդեռ ադրբեջական հարձակվողական քաղաքականության արդյունքում մադրիդյան սկզբունքների նման փաստաթղթղերը դրվում են շրջանառության մեջ: Ճիշտ է, դրան պետք չէ լուրջ վերաբերել, սակայն դրա դեմ պետք է պայքարել»,-ասում է նա։

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը հայկական կողմը պետք է քննարկի միջազգային բոլոր ատյաններում, քանի որ Ադրբեջանն օգտագործում է ամեն մի հարմար առիթ եւ կարողանում է քվեարկությունների ժամանակ ապահովել համապատասխան ձայներ...

«Հայկական կողմը շատ անհասցե ու անատամ է, ԼՂՀ կոնֆլիկտը ասիմետրիկ վիճակ է, որն այսօր ավելացվում է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, ապա ես միշտ ասել եմ՝ եթե 15 տարի կարողացել ենք պահպանել թեկուզ վատ խաղաղությունը, դա արդեն մեծ նվաճում է: Համանախագահները հայտարարում են, որ դա իրենց շնորհիվ է ու իրենց գերնպատակը միայն դա է»,- ասաց նա։

Հենց այս հանգամանքով էլ տիկին Ալավերդյանը պայմանավորում է համանախագահների՝ տարածաշրջան վերջին այցելությունների պասիվությունը:

Անդրադառնալով ՀՀ 3 նախագահների՝ ԼՂՀ հարցում վարած քաղաքականությանը, տիկին Ալավերդյանն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի այն քայլին, երբ ԼՂՀ-ն՝ որպես բանակցային 3-րդ կողմ դուրս մղեց. «Ինքն իրեն մարմնավորել, նույնացրել էր ղարաբաղացու հետ ու դա էր պատճառը, որ անձամբ էր հանդես գալիս որպես ԼՂՀ ներկայացուցիչ: Սակայն ուզում եմ ասել՝ ո՞վ է ընտանիքի անունից ընտրություն կատարում, եւ հայկական էլիտան կամ չհասկանալով հարցի էությունը, կամ չօգտվելով լավ ժամանակներից, մեծ սայթաքումներ
արեց հակամարտության կարգավորման հարցում: Ով էլ հաջորդում է նախորդ նախագահին, նրա համար ավելի դժվար է լինում»: