Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը

Հասարակություն
88e657a246b707d451a319fab8b602db

Երևանի քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 8-ին ամփոփվել է գալա-համերգով:

Մրցույթին մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտներ:

Մրցույթ-փառատոնում ընդգրկված են 12 անվանակարգեր՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ և այլն։ Մրցակարգով սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը, 3-րդ տեղում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը:

«Մրցույթը տարեցտարի ավելի մեծ արդյունք է տալիս։ Այս տարի մրցապայքարն ավելի թեժ էր, քան նախորդ տարի. սա նշանակում է, որ մրցույթի հեղինակությունն ու Երևանի երաժշտական դպրոցների որակական աճը համաքայլ են»,- նշել է Երևանի քաղաապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։


Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, պատվոգրերից զատ, ստացել են նաև դրամական պարգևներ՝ ըստ մրցութային տեղերի:


Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։