A
A
Սարգսյանը ցավակցեց Սաակաշվիլիին
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ՝ խստագույնս դատապարտելով այդ զարհուրելի ահաբեկչությունը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի հարավային մասում ինքնասպան ահաբեկչի կողմից նախօրեին իրականացված հարձակման հետևանքով զոհվել է այդ Վրաստանի յոթ զինծառայող:
Հելմանդ նահանգում գտնվող ռազմակայանի մոտակայքում իրականացված հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:
Վրաստանի պաշտպանության նախարարն այսօր ժամանել է Աֆղանստան՝ այս երկրում իր գործընկերոջ հետ Վրաստանի զինծառայողների վրա կատարված հարձակումը քննարկելու նպատակով: