Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտից բանտ է ընկել

Քաղաքականություն
3925f45aee8c8463ef6486d0688063c4

Նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ պահանջում էր ՀԱԿ ակտիվիստների արդարացումը։

Նա մասնակցում էր ՀԱԿ 4 ակտիվիստների արդարացման պահանջով կազմակերպվող ուրբաթյա ակցիային։

«Հայը չի կարող ապրել ստրուկի կարգավիճակով, բանտից դուրս գալով առաջին նախադասությունը որ ես ասացի, սա էր՝ պարիսպներով բանտից դուրս եկա առանց պարիսպների բանտ, որը տասնապատիկի ավելի սարսափելի է, սա ոգու աղքատության բանտ է»,-ասաց նա։

Վարդան Մալխասյանը վստահ է է, որ ՀԱԿ 4 ակտիվիստները դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար։

Նա հիշեցնում է հակառակ իրավիճակը. Սյունիքի նախկին մարզպետի տանը զենք է հայտնաբերվել, տանը սպանություն է տեղի ունեցել, սակայն նա չի կալանավորվել։

« Որեւէ մեկը պատասխան չի տալիս դրա համար, եւ իշխանությունները, Լիսկաների վրա են կառուցել հիմնական բուրգը»,- նշեց Վարդան Մալխասյանը։

Նրա խոսքերով՝ իշխանությունների համար ամենաընդունելի մարդը դա ճշտախոս մարդն է։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ այն մարդիկ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, չեն հաշտվում այս իրողության հետ, «իշխանությունները պատրաստ են տարիներով պահել բանտերում»։

«Ահա սա է այսօրվա Հայաստանը։ Ազնիվ մարդկանց տեղը բանտերում է, իսկ հանցագործ մարդկանց տեղը՝ բարձրագույն պետական պաշտոններում»,- եզրափակեց Լեւոն Զուրաբյանը։