Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտում» աշխատավարձ կստանան

Հասարակություն
af8851915b52fd225d7e02bb5fcb03a5

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հաշվեհամարներին այսօր կփոխանցվի մեկ ամսվա աշխատավարձ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարան-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը։

Ծառայության պետը , սակայն չկարղացավ հստակ նշել, թե որ ամսվա աշխատավարձը կստանան. «Աշխատողներից ոմանց գործարանը 4, ոմանց 5, իսկ մյուսներին 11 ամսվա աշխատավարձ է պարտք»,- նշեց նա։

Ապրիլի 29-ին գործարանի աշխատակիցները «Նաիրիտ»-ի մոտից երթով հասան մինչեւ Կառավարության շենք՝ պահանջելով իրենց 11 ամսվա աշխատավարձը։
Նրանց խոստացան, որ մեկ աշխատավարձ կստանան մայիսի սկզբին, իսկ մյուսն էլ մայիսի վերջին։

«Նաիրիտ» գործարանը արդեն 3 տարի է հարկադիր պարապուրդի է մատնված։ Միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո նրանք ստանում են մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ։