Գազի նոր սակագինը որոշվա՞ծ է (տեսանյութ)
ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը քննարկել է գազի նոր սակագինը:
Այդ մասին «ՄԵդիա կենտրոնում» տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց՝ 156 դրամ»,- ասել է նա։
Նշենք, որ գազի գործող սակագինը 132 դրամ է:
Ի դեպ, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ գազի գնի բարձրացումը կբերի հացի եւ տրանսպորտի գների թանկացում։ Ըստ նրա՝ կթանկանա նաեւ էլեկտրաենէրգիան 7-8 դրամով։ Նա կանխատեսում է նաեւ արտագաղթի ծավալների մեծացում, հատկապես մարզերում։