Գայլերը հոշոտել են 23 ոչխար
Մայիսի 22-ին, ժամը 07.32-ին Սիփանի գյաուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղում բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուղ ոչխար:
Դեպքի մասին տեղյակ է պահվել գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատուն:
Ավտոմեքենաներն արգելափակվել են Արփա գետի մեջ
Մայիսի 22-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի մեջ. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ում` Արփա գետի մեջ, արգելափակվել են «ՈւԱԶ» մակնիշի 56 ՏՏ 277 և «Ֆորդ» մակնիշի 56 ՏՏ 056 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից 3 ուղևոր, իսկ քարշակման միջոցի բացակայության պատճառով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է օգնությունից:
ԱԻՆ