Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջ. Հեֆերն. «Ընդդիմությունը պետք է լինի ավելի ագրեսիվ» (տեսանյութ)

Քաղաքականություն
d41545555f3104a832e4a8d13de59fc3

«Ընդդիմադիր կուսակցությունները պետք է ավելի ագրեսիվ եւ հաստատուն լինեն իրենց գործունեության մեջ, որպեսզի կարողանան քվեներ ստանալ»-այս մասին «Ա1+»-ին ասաց Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընդդիմությունը կարող է վերցնել իշխանությունը, եթե ընտրությունների միջոցով դա հնարավոր չէ

«Ագրեսիվ ասելով նկատի չունեմ ռազմատենչը եւ հարձակողականը, նկատի ունեմ ավելի ակտիվ կազմակերպեն կուսակցության շահերը»,- ասում է նա։։

Մասնավորապես «Ժառանգությունը» կամ Հայ Ազգային Կոնգրեսը կարո՞ղ են լինել ագրեսիվ եւ հաստատուն։ Դեսպանը չի կարող ասել։ Նա նկատեց, որ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է քայլեր կատարի, որպեսզի գոնե տեղյակ լինի, թե ընտրություններում ինչ խախտումներ են տեղ գտել. «Ընդդիմությունը պետք է կարողանա մատնանշել խախտումները եւ հասկանա, թե ինչպես կարելի է դրանք ուղղել»։

Դեսպանի կարծիքով՝ ընդդիմությունը պետք է ունենա գործունեության հավասար իրավունքներ։

Այսինքն, հնարավորություն ունենա աշխատելու, օրինակ, զանգվածային լրատվամիջոցների հետ։ Ի դեպ, պարոն Հեֆերնը խուսափեց պատասխանել «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ Պետդեպարտամենտը ունի Հայաստանի պաշտոնյաների, այսպես կոչված, Մագնիտսկու ցուցակ, որով որոշ պաշտոնատար անձանց մուտքը Ամերիկա արգելվում է կամ ցանկալի չէ։ Նա ասաց, որ Ամերիկան մուտքի արտոնագրեր տրամադրում է համապատասխան ընթացակարգով։