Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ ձայներն ավելացան

Քաղաքականություն
5b7589587c4d32448ee7a49539b49bba

Կենտրոն վարչական շրջանի թիվ 9 ընտրատարածքում այսօր շարունակվեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկը:

Այս ընտրատարածքում վերահաշվարկ անցկացնելու դիմումներ են ներկայացրել «Բարեւ Երեւան» դաշինքը՝ 18 դիմում, ՀԱԿ-ը՝ 2 վերահաշվարկի եւ 3 ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

Այս ընտրատածքում 34 ընտրատեղամասերից բացվել է 13-ի ընտրապարկերը: 9/34 ընտրատեղամասում վերահաշվարկ անցկացնելու ՀԱԿ-ի դիմումը մերժվել է՝ ոչ պատշաճ ձեւով ներկայացված լինելու պատճառով:

9/29 ընտրատեղամասում վերահաշվարկն իրականացվում է «Բարեւ Երեւան» դաշինքի դիմումի հիման վրա: Անվավեր 30 քվեաթերթիկերից 4-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քվեարկությամբ ճանաչվեց վավեր՝ մեկը ՀԱԿ-ի, 3-ը ԲՀԿ-ի օգտին: Անվավեր քվեաթերիկների մեջ կար նաեւ թեթիկ, որի վրա նշված էր՝ բոլորին դեմ եմ, իսկ մի քաղաքացի էլ, քվեարկելով «Բարեւ Երեւան» դաշինքի օգտին, քվեաթերթիկի հետնամասում նկարչություն էր արել:

9/29 ընտրատեղամասում 1753 ընտրողից մասնակցել է 1111-ը: «Առաքելություն» կուսակցության ձայների հաշվարկման ժամանակ 8 քվեաթերիկներից մեկը կնքված չէր, որի հետեւանքով այն ճանաչվեց անվավեր: ԲՀԿ-ի ձայները մեկով պակասեցին եւ ի հաշի անվավերների՝ երեքով ավելացան՝ դառնալով 461 ձայն: ՀՅԴ եւ ՕԵԿ ձայներն անփոփոխ մնացին՝ համապատասխանաբար 13 եւ 14: ՀՀԿ ձայները մեկով ավելացան՝ ի հաշիվ նախնական սխալ հաշվարկի՝ դառնալով 483:

Ընտրատարածքում այսօր միայն «Բարեւ Երեւան» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու Քրիստինե Գորոյանն էր: ՀԱԿ-ից ներկայացուցիչներ չկային, իսկ ԲՀԿ-ից ավելի ուշ միացան 9/29 ընտրատեղամասի քարտուղարն ու վստահված անձը՝ Գեւորգ Հովհաննիսյանը: Վերջինս սկսեց հատ առ հատ ստուգել անվավեր քվեաթերթիկները՝ հայտարարելով, թե կան քվեաթերիկներ, որոնք կարելի էր ճանաչել վավեր: Հանձնաժողովի նախագահը նրան սաստեց՝ ասելով, որ նա միայն կարող է կարծիք հայտնել, այլ ոչ թե ունենալ որոշիչ ձայնի հնարավորություն:

Թիվ 9 ընտրատարածքում այսօր ձայների վերահաշվարկն ավարտվեց: Մեկ ժամից այստեղ կսկսվի ՀԱԿ ներկայացրած՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների լսումը։