Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահաշվարկի արդյունքները (տեսանյութ)

Քաղաքականություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` մայիսի 9-ին, իրականացված 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 11 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:

Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` Առաքելություն և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 10-ով, Բարև Երևան կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 7-ով, Հայ ազգային կոնգրես կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 3-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով և Օրինաց երկիրկուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով: Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 25-ով:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի:


Այս մասին հայտնում է ԿԸՀ մամլո ծառայությունը։