Լ. Տեր-Պետրոսյան. «Նվնվոց չպետք է լինի» (տեսանյութ)
Եթե 1990-ականներին մեր երկրի հաղթանակները պայմանավորված էին Արցախյան հերոսամարտով, ապա ո՞րն է այսօրվա մեր հաղթանակի գրավականը։
«Մենք 5 տարի ասել ենք` այս գողերից ու ավազակներից պետք է ազատվել: Սա գրավականը չէ, սա խնդիրն է, նպատակն է»,- ասում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն, որի օրոք ազատագրվեց Շուշին եւ ունեցանք ռազմական բազմաթիվ հաջողություններ, այսօր «Հաղթանակի» զբոսայգում էր։
Իսկ ի՞նչ տարբերակներ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար. «Պայքարելը, ուրիշ ոչինչ: Քաղաքական ուժը քանի գա, պետք է պայքարի, քանի գոյություն ունի, ուրիշ բան չկա: Ուրեմն 100 տարի պետք է պայքարեք: Եթե պայքարեք, ապա արդյունք անպայման կլինի: Այ, այսպիսի նվնվոց չպետք է լինի, պիտի չասեք, որ արդյունք չի տվել: 2008, 3008-ին էլ է լինելու, քանի կա խնդիր, պետք է պայքարել: Պայքար, պայքար մինչեւ վերջ»։
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով` հաղթանակի շունչը այսօր նորից զգալու համար հարկավոր է, որ պետականությունը կայանա եւ ամրապնդվի. ներսից.«Այսօր նաեւ կարեւորագույն հարց է արտագաղթի կասեցումը: Սա է մեր խնդիրը` պետության կայացում եւ քաղաքացիների արժանապատիվ կյանքի ապահովում»։