Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք նոր նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ներկայացրել է կառավարության նոր կազմը։ Նոր նախարարները երեքն են՝ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահրամ Ավանեսյանը, Ֆինանսների նախարար՝ Դավիթ Սարգսյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար՝ Յուրի Վարդանյանը։


Ի դեպ. առաջարկվել է ստեղծվել նոր նախարարություն  եւ Ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը կնշանակվի կառավության աշխատակազմի ղեկավար-նախարար։
Այս մասին լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Այսպիսով՝ Կառավարության կազմը կլինի այսպիսին՝


Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Այվազյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Արտակարգ իրավիճակների նախրար Արմեն Երիցյան
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյան
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյան
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյան


Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրությունները դրական են գնահատվել ՀՀԿ նիստում։