Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չկնքված քվեաթերթիկ (տեսանյութ)

Քաղաքականություն
a926e102539d60bc1d13bfa92a455643

Թիվ 8/18 ընտրատեղամասում այսօր վերահաշվարկի ընթացքում ՀՀԿ-ի ձայները մեկով ավելացավ՝ ի հաշվի անվավեր քվաթերթիկի;

ՀՀԿ-ի օգտին քվեարկված երկու քվաթերիկներ էլ, որոնց վրա կնիք չկար որոշեցին դնել քվարկության՝ վավեր ճանաչելու համար եւ ճանաչեցին։

Քվեարկության ժամանակ միակ դեմ արտահայտվողը հանձնաժողովի քարտուղար Վարազդատ Խաչատրյանն էր: Արդյո՞ք չկնքված քվաթերթիկները լցոնման արդյունքում էին հայտնվել արկղում;

«Սա ինչ ուզեք, կարող եք որակել, եթե չսահմանված նմուշի է»,-ասաց նա։

Թիվ 8/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Անդրեասյանը վստահեցնում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ավարտին գերհոգնածության պատճառով միգուցե չեն նկատել այդ քվեաթերթիկները, սակայն. «Բոլոր քվեաթերիկները հատ առ հատ կնքվել է, եւ չկնքված քվեաթերթիկ մեզ մոտ ընդհանրապես չի եղել: Դա նշանակում է, որ այդ քվեաթերթիկները դրսից է եկել»

Թիվ 8/18 ընտրատեղամասում վերահաշվարկ անցկացնելու համար դիմում էր ներկայացրել «Առաքելություն» կուսակցությունը: Բացի «Առաքելություն»-ից թիվ 8 ընտրատարածքի շուրջ 35 ընտրատեղամասում վերահաշվարկ անցկացնելու համար դիմումներ էին ներկայացրել ՀԱԿ կուսակցությունը եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:
Թիվ 8/18 ընտրատեղամասում հաղթել էր ՀՀԿ-ն:

Վերահաշվարկի ժամանակ ընտրատարածք եկավ նաեւ Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Արամ Այվազյանը: Թիվ 8/23 ընտրատեղամասում քրեական գործ է հարուցվել` լցոնման փորձ կատարելու առիթով եւ այդ պատճառով քննիչն այսօր առգրավվեց այս ընտրատեղամասի գրանցամատյանը: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը մայիսի 10-ն է: