ՀԱԿ ակտիվիստների բողոքը կլսեն վաղը
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և մյուսների քրեական գործի դատաքննությունը Վճռաբեկ դատարանում կկայանա մայիսի 8-ի օրակարգում, որը նշանակված է ժամը 11:00-ին:
Օրակարգում ընդգրկված են երեք քրեական գործեր: Տիգրան Առաքելյանի և մյուսների քրեական գործի դատաքննության հերթը 3-րդն է, որը տեղի կունենա ժամը 12:00-ի սահմաններում:
Նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի նիստերի առանձնահատկությունները՝ մասնավորապես՝ գրավոր ընթացակարգը, դատական գործերի իրար հաջորդող քննությունը, ինչպես նաև անվտանգության որոշ միջոցառումների իրականացումը, դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ դատական նիստին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները Վճռաբեկ դատարան (ք.Երևան, Վ.Սարգսյան 5) պետք է ներկայանան մայիսի 8-ին, ժամը 10:00-ին: ՚
«Կան որոշակի առանձնահատկություններ՝ կապված լրագրողների աշխատանքի կազմակերպման հետ, որոնք կներկայացնենք տեղում»,- հայտնում է դեպարտմանետը։