«Առաքելությանն» անտեսել էին
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ընդհանուր առմամբ լավ է գնահատում Երևանի ավագանու ընտրություններին լրատվամիջոցների աշխատանքը։
Նա խտրական վերաբերմունք է նկատել միայն «Առաքելություն» կուսակցության նկատմամբ։
«Մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարել «Առաքելություն» կուսակցությանը»,-մեկնաբանեց նա։
Պարոն Նավասրադյանին այս անգամ խիստ զարմացրել է իշխանության բացասական լուսաբանումների թվից։
«Նախադեպը չունեցող տվյալներ ենք արձանագրել՝միայն 28 դրական ու 153 բացասական լուսաբանում»,- նշեց նա։
Անդրադառնալով եթերում հերաձակվող նախընտրական բանավեճերին ու քննարկումներին՝պարոն Նավասարդյանը նկատեց,որ այստեղ մենք դեռ էլի թերանում ենք, քանի որ բանավեճերը քիչ էին, իսկ եղածներին էլ իշխանության ներկայացուցիչները չէին մասնակցում։
Ի դեպ, «Բարև Երևան» դաշինքը ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուսաբանվել են ամենաշատը։