Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՛չ հակահիգիենիկ ընտրություններին»

Հասարակություն
cfd85727fa2c2b2c8fd43a0ec17b039f

Ֆեյսբուքյան օգտատեր Էլզա Մանուկյանի գրառումը.

Ինձ ո՞վ կբացատրի՝ ընտրություններն ինչո՞ւ են մանկապարտեզներում անցկացվում: 
Ախր, մեղք չե՞ն ՄՍՈՒՐԻ երեխաները, որ ընտրությունների հաջորդ օրը գալիս են իրենց խաղասենյակ, ուր նախորդ օրը հազարավոր մարդիկ կեղտոտ ոտքերով մտել են իրենց սենյակ, օգտվել իրենց զուգարաններից:

Ինչքան էլ որ մաքրեն, սարսափում եմ, որ իմ և մյուս երեխաները պիտի խաղան այդ նույն հատակին և այլն...

Իմ որդիներն այլևս նման խնդրի հետ չեն առնչվի: Այս ընտրությունները, կարծում եմ, վերջինն են իրենց մանկապարտեզային կյանքում:

Սակայն համոզված եմ, որ այս խնդիրը լուծում ունի:

Շնորհավորում եմ Taron Margaryan-ին՝ ընտրվելու առթիվ: Դա նաև իմ ընտրությունն էր: