A
A
Աշտարակի բնակիչը փորձել է ընտրել
Մալաթիա-Սեբաստիայի՝ Սիամանթոյի անվան դպրոցի 7/18 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն արդեն հայտնի են:
Ընտրությանը մասնակցած 686 քաղաքացուց 4 ձայն բաժինէ հասել էԱռաքելություն կուսակցությանը, 111-ը՝ ԲՀԿ-ին, 55-ը՝ Բարեւ Երեւան դաշինքին, 38-ը՝ ՀԱԿ-ին, 86-ը՝ ՀՅԴ-ին, 312-ը՝ ՀՀԿ-ին, 44-ը՝ ՕԵԿ-ին:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Սահակյանը նշում է, որ օրվա ողջ ընթացքում ընտրողների ակտիվությունը հավասարաչափ է եղել:
՛՛Միայն օրվա առաջին կեսին, մինչեւ ժամը 2- ն էր, որ ավելի ակտիվ էր, իսկ հետո գնալով քչացավ՛՛,-ասում է Սահակյանը:
Քվեարկության ողջ ընթացքում արձանագրվել է մի միջադեպ, երբ Աշտարակի մի բնակիչ փորձել է մասնակցել :
՛՛Ինչ որ Աշտարակի քաղաքացի, արդեն անձնագրում կնիքը կար կնքված, եկել էր նորից կնքեր ու մեր քվեատուփի մոտ մեր աղջիկը նկատեց, որ կա արդեն կնիք ու ինքը Աշտարակի Ոսկեվազ գյուղից է: Ոստիկանությունը այստեղ էր, արձանագրությունը կազմեց եւ տղայի անձնագիրը ու քվեաթերթիկը գտնվում է հիմա իրենց մոտ՛՛,-հավելում է Սահակյանը: